Արցախի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն էր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր:

Քննարկվել են արտաքին քաղաքական ու  անվտանգային, ինչպես նաև  շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:

Նախագահը  տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ  կտրվածքով:

Related posts

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը