Արցախից ևս երեք պացիենտ տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ևս երեք պացիենտ Արցախից տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18,191 երկրաշարժ է գրանցվել

Շուտով կավարտվեն սիմուլյացիոն կենտրոնի հագեցման աշխատանքները. Ավանեսյանը հետևել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ընթացող շինաշխատանքներին

1-ին կիսամյակի ընթացքում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. ՔԿ նախագահը՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում