Արցախից ևս երեք պացիենտ տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ևս երեք պացիենտ Արցախից տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «Ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Նորարարություն, ներդրումներ ու առևտուր․ Երևանում քննարկվել են ԱՄՆ-Հայաստան համագործակցության հնարավորությունները

Շիրակցու հումորը՝ ուսանողների քննարկման կենտրոնում

ՀՀ-ն ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը. Արմեն Ղազարյանը՝ ՄԱԿ-ի կոնգրեսում