Արտաշատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու, թմրամիջոց և զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել

Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Բաղրամյան գյուղի 39-ամյա բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցնում, պահում այդ բույսից պատրաստված թմրանյութ, իսկ տանը՝ ապօրինի զենք-զինամթերք․ տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում՝ պայթուցիչով նռնակ։ «Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 24-ին Բաղրամյան մեկնած համայնքային ոստիկանները տղամարդու տան բակում նկատել են կանեփի մշակված բույսեր: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում՝ պայթուցիչով նռնակ: Ջերմատան աշխատակից 63-ամյա տղամարդն էլ վագոն-տնակից ներկայացրել է մոտ 100 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված ու հայտնել, որ կանեփը ցանել, աճեցրել և չորացրել է ինքը՝ անձնական օգտագործման համար: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Related posts

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան