Կառավարությունը 20 միլիարդ դրամով կավելացնի Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի գումարը

այաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության համար հաջորդ տարի կհատկացնի 20 մլրդ դրամով ավելի շատ գումար, քան հատկացվել է այս տարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57.1 տոկոսով: Սա Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է»,-ասաց Թորոսյանը:

Այդ բյուջեի մեջ ներառված են թե՛ բնակարանային ապահովման ծրագիրը, թե՛ ընթացիկ աջակցությունները:

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել