«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

2023 թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքի (դրոն) միջոցով ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7,55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41,49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Ռուսաստանի նավթագազային բիզնեսից եկամուտները նվազել են ավելի քան մեկ երրորդով. Reuters

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում. ՔԿ

Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина