Արա Այվազյանն ու Իրանի արտգործնախարարը մի շարք հարցեր են քննարկել հեռախոսով

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:

Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր մակարդակներով շփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա:

Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում սերտ գործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամությունը:

 

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ