Խորհրդարանում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

Առուստամյանը նշեց, որ իր տեսլականն է Հաշվեքննիչ պալատը դարձնել աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան անկախ պետական մարմին:

«Հաշվեքննության ստանդարտացման գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով բոլոր մակարդակները: Ստանդարտները հաշվեքննության ողջ գործընթացը կդարձնեն ավելի չափելի և տեսանելի»,- ասաց Առուստամյանը՝ նշելով, որ կարևորում է նաև կատարողականի հաշվեքննությունների և ծրագրային բյուջետավորման միջև անցնող զուգահեռները, դրանց կապն ու հետագա զարգացումները:

Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:10-12:30-ը: Գրանցվելուց հետո, նիստին զուգահեռ, տեղի կունենա այդ հարցով քվեարկությունը: Այն անցկացվելու է նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ