Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա):
ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել ԵԽ 12 մասնակի համաձայնագրի:
Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության Օվիեդոյի կոնվենցիան միջազգային միակ իրավական գործիքն է, որը սահմանում է բժշկության և կենսաբանական բժշկության ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները: Հայաստանը 37-րդ երկիրն է, որ միանում է կոնվենցիային:

 

Related posts

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին