Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անկեղծ շնորհավորանքներս եմ հայտնում Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում ենք մեր արդյունավետ համագործակցությանը ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», – նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Իոաննիս Կասուլիդիսը արդեն երրորդ անգամ է նշանակվում Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնում: Նախկինում նա զբաղեցրել է այդ պաշտոնը 1997-2003 և 2013-2018 թթ.: Կասուլիդիսը երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնը 2022 թ. հունվարի 11-ին:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել