Փարաքարում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի երդմնակալությունը

Փարաքարում վերջապես կրքերը հանդարտվեցին: Համայնքի ղեկավարի երդմնակալությամբ հիմք դրվեց նորընտիր ավագանու հնգամյա գործունեությանը: Փարաքար խոշորացված համայնքը 9 բնակավայր է ներառում:

Ընտրություններին մասնակցել և անցողիկ շեմը հաղթահարել է 3 քաղաքական ուժ:

11 մանդատ ստացել էր «Ապրելու երկիրը», 6 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը: Համայնքներում հնարավոր դժգոհություններից խուսափելու համար առաջարկվել էր կառավարման 5 տարին բաժանել երեք մասի. «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը համաձայնել էր ղեկավարել առաջին մեկ տարին, իսկ մնացած չորս տարին բաժանել ՔՊ-ի և «Ապրելու երկրի» միջև: «Ապրելու երկիրը» մերժել էր առաջարկը և վայր դրել մանդատները: Այսպիսով՝ համայնքը կկառավարվի ավագանու 11 մանդատանոց կազմով:

Դավիթ Մինասյան (Փարաքար համայնքի ղեկավար) – Վստահ ասում եմ՝ թող հանրությունն էլ իմանա, աշխատելու ենք, ծառայելու ենք հանուն համայնքի, մեր բնակիչների:

Կարապետ Արթինյան (Փարաքար համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ) – Վոլոդյա Գրիգորյանը հայտարարում էր, որ դնելու են մանդատները, սակայն հույս ունեմ, որ նրանք չեն հրաժարվի և մեզ հետ կմասնակցեն համայնքի կառավարման խնդիրների լուծմանը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ