Ավտովթար Գյումրիում. դատավորը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արման Զարգարյանի վարած Mercedes G մակնիշի AL 999 EN համարանիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Ռոման Սմբատյանի վարած Toyota Camry մակնիշի 08 ZZ 808 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ռ․ Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

 

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Սմբատյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Related posts

Եթե ՀՀ-ում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձնված կլինեիք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

2025-ի 4 ամիսներին պետությանը պատճառված վնասի մասով ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան 2024-ին պատճառված վնասն է