Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Այն տևել է 1.5 ժամ:

«Չնայած սանիտարական և քաղաքական սահմանափակումների հետ կապված դժվարություններին՝ մենք պարբերաբար հանդիպելու և շփվելու հնարավորություն ենք ստեղծում, ինչը լավ արդյունք է տալիս։ Սոչիում ձեռք բերված մեր պայմանավորվածություններն իրականացվում են: Խոսքը, այդ թվում, ներդրումային գործընթացների և Ակկույու ատոմակայանի կառուցման մասին է»,- նշել է Պուտինը:

Նա հավելել է, որ մոտ ապագայում, հավանաբար, հնարավոր կլինի գործարկել առաջին էներգաբլոկը: Կրեմլի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանն ամբողջ ծավալով շարունակում է գազ մատակարարել Թուրքիա:

«Փառք Աստծո, «Թուրքական հոսքը» բարեհաջող աշխատում է, թեև այն փորձել են պայթեցնել։ Պարզվեց՝ Անկարան Մոսկվայի ամենահուսալի գործընկերն է Եվրոպա գազի մատակարարման հարցում: Թուրքիայում կարող է նաև գազային հանգույց կառուցվել, որը կծառայի որպես գազի գնի որոշման հարթակ, արդյունքում կբացառվի այս հարցի քաղաքականացումը»,- ընդգծել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ հացահատիկային միջանցքով ուկրաինական հացահատիկ ստացող երկրները պետք է երախտապարտ լինեն Էրդողանին:

Related posts

«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա օրերին սպասվում է ֆեյքերի տարափ. Արայիկ Հարությունյան