Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի հանդիպումը

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի քննարկումների առանցքում եղել են Հարավային Կովկասում զարգացումները:

«Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը միշտ մեր տեսադաշտում են։ Հուսով եմ՝ այսօր նույնպես կօգտագործենք մեր հանդիպումը՝ քննարկելու այս բոլոր հարցերը»,- նշել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկն է։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: «Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության է տրամադրված»,- հավելել Է Ալիևը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը չին քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում անցկացնելու գաղափարը:

Related posts

Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել է

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով