Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին հերթական տեղեկատվական ամփոփագիրը:

«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է գերատեսչության հրապարակման մեջ։

Related posts

ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր