Առողջապահության նախարարությունը նախապատրաստում է սահմանափակումների նոր փաթեթ. Ավանեսյան

Նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որ շուտով կներկայացնենք Կառավարության դատին. այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր երկրները կիրառում են և՛ սահմանափակումների, և՛ խրախուսման որոշակի գործիքակազմ՝ փորձելով հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ:

«Եթե նախկին շտամների պարագայում թիրախային ցուցանիշ վերցվում էր բնակչության 65 տոկոսը, ապա ներկայումս դելտա շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տալիս պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի»,- ասաց Ավանեսյանը՝ շեշտելով, որ տարածաշրջանում համաճարակային իրավիճակը բավական լարված է: «Ցավոք սրտի, մեր հարևան Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է: Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ նկատում ենք մի փոքր աճ: Ու ամեն ինչ պետք է անենք, որ այս տենդենցը պահպանվի, և թվերի կտրուկ աճ չունենանք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվածների թվի աճը որակեց մտահոգիչ: «Դանդաղ, բայց հաստատուն քայլերով մեզ մոտ աճում են թվերը, և այստեղ ուշադրություն եմ հրավիրում պատվաստման գործընթացի վրա: Մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռքբերումը»,- ասաց նա:

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ