Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում. Տոկաև

«Ջրի սակավությունը, դրա հետ կապված մի շարք հարակից այլ խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնելու, և խախտվելու է հավասարակշռությունը բնության ու մարդկանց գործունեության և կյանքի միջև»:

Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Միլիոնավոր մարդկանց համար ջրի սակավությունը, հողերի դեգրադացումն արդեն դարձել են իրական խնդիր: Ամենադժվար հաղթահարելի հետևանքն այն է, որ տվյալ գործընթացը սահմաններ չի ճանաչում, թուլացնում է կայուն զարգացման հենքերը և սպառնում գլոբալ կայունությանը:

Բնապահպանական օրակարգերը՝ ճիշտ կայացվող որոշումներով, պրակտիկ լուծումները պետք է կարողանան գերակայել քաղաքական տարբերությունների նկատմամբ: Մեզ բոլորիս հարկավոր է միջազգային համագործակցություն, մենք պետք է իրապես բարեկամական, անկողմնակալ միջոցներով տանենք երկրները դեպի շոշափելի արդյունքներ:

Այսօր Ղազախստանը իրապես շատ հարուստ կենսաբազմազանությամբ կարողանում է բոլոր ջանքերը ներդնել բնությունը պահպանելու և կենսաբազմազանությունը հարստացնելու ուղղությամբ. սա մեր միջազգային հանձնառությունն ու պարտականությունն է, և այս հանձնառությունը շատ հստակ արձանագրված է մեր Սահմանադրության մեջ:

Առաջին անգամ պատմության ընթացքում Ղազախստանի Սահմանադրությունը ընդգծում է բնապահպանական մշակույթի խթանումը, որը մեր պետականության հիմնարար սկզբունքն է: Մեր քաղաքացիները պարտավոր են պահպանել բնությունը, ռեսուրսներին պատշաճ հոգատարությամբ վերաբերվել»,- ասաց նա:

Related posts

Հրացանը տվել է որդուն ու վերջինիս ընկերոջը. պատահական արձակված կրակոցի հետևանքով 16-ամյա տղան մահացել է

Արագածոտնի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ

Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել