Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել, 52 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Դամասկոսի Դվեյլա թաղամասի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով:

Սիրիայի ներքին գործերի նախարարությունն իր պաշտոնական Telegram-ի ալիքում տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինքնասպան ահաբեկիչը մուտք է գործել մայրաքաղաք Դամասկոսի Դվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցի, կրակ բացել հավատացյալների ուղղությամբ, ապա իրեն պայթեցրել:

Ոստիկանության ստորաբաժանումները ամբողջությամբ շրջափակել են տարածքը, մասնագիտական խմբերը սկսել են ապացույցների հավաքագրման աշխատանքը:

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորներինը՝ 52-ի։

Related posts

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի

Մենք զգալիորեն հետաձգել ենք Իրանի միջուկային զենքի մշակումը և հետ ենք մղել այդ ծրագիրը․ Վենս