Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանն էապես չի փոխվի

Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 16-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև։

Related posts

24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է երկաթե դարպասին և քարե պարսպին, կոտրել դրանք` հայտնվել բենզալցակայանում

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել