Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո հանրաապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 4-5-ին՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Related posts

Կենսաթոշակի բարձրացում, նպաստեների դադարեցում.դժգոհում են տարեցները

Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ