Առաջադրվել եմ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու. Վահագն Մկրտչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Մկրտչյանը կառաջադրվի որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ուզում եմ տեղեկացնել, որ առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված փրայմերիզին՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
Փրայմերիզը ժողովրդավարության նորագույն դրսևորումներից է:
Սիրելի՛ գյումրեցիներ, բոլորիս սրտի քաղաքի վաղվա օրը դուք եք որոշելու»,-գրել է նա:

Related posts

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արթիկ համայնքի գույներն ու հոգին՝ արվեստի լեզվով

Հրդեհ Վանաձորի շենքերից մեկում. տարհանվել է 15 բնակիչ