Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում․ Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա (ըստ շաբաթների) ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումները։ Ըստ այդմ՝

մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան։

Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր:

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ։

Related posts

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ

Վարչապետ Փաշինյանը Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը