Անչափահաս եղբայրները հրկիզել և վնասել էին ՌԴ-ում բնակվող հարևանի գույքը

Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց:

Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և, ոչինչ չգողանալով, հրկիզման միջոցով վնասել են գույքը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի սկզբներին Վեդիի բնակիչ երկու անչափահաս եղբայրներ պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և հրկիզման միջոցով պատճառել գույքային վնաս:

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հարցաքննության:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է. քաղաքապետարան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից