Աննա Վարդապետյանը Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը ողջունել է Նիդերլանդներից ժամանած հյուրերին Գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու համատեղ կատարված աշխատանքն ու նախանշելու համագործակցության հետագա ուղղությունները:

Որպես Դեսպանության հետ համագործակցության լավագույն օրինակ՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է Հայաստանի բոլոր դատախազների համար կազմակերպված՝ հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացը և ընդգծել Դեսպանության հետ առաջիկայում մեկնարկող նոր դասընթացի կարևորությունը:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեմ պայքարին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը վերահաստատել է վերոնշյալ, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցավորության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը