Անբարեխիղճ մրցակցություն՝ տոմատի մածուկի արտադրության ոլորտում. տնտեսավարողներ են տուգանվել

Վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ:

Լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 25 տեսակի «Տոմատի մածուկ» անվանումով ապրանք, որից 13-ը չեն համապատասխանել պահանջվող ստանդարտներին։ Մասնավորապես՝ լուծված չոր նյութերի զանգվածային մասը պակաս է եղել , իսկ քլորիդների զանգվածային մասն ավելի է եղել սահմանվածից։

Տնտեսվարողները տուգանվել են։

Related posts

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը

Պարզեցվել է ֆիզիկական անձանց հայտարարագրերի լրացման գործընթացը