Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում՝ անձրևները կլինեն հորդառատ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Երևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանու անդամի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին

Ճնշումնե՞ր ավագանու անդամի նկատմամբ

Մամուլի ազատության սանդղակով Հայաստանն այս տարի 34-րդ տեղում է, 2017-ին 79-րդում էր. Կոնջորյան