ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնեն կողմերը. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնեն կողմերը, և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցման՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Related posts

Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա. Թրամփ

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մայր Աթոռը Հայաստանի տարածքում է, իսկ Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք չկա. Վահագն Ալեքսանյան