Ամերիկյան մանկական կենտրոնի աշխատակիցները Հելոուինի դիմակներ են հագել և վախեցրել «վատ» երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Միսիսիպի նահանգի Մոնրո շրջանում երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի հինգ աշխատողի մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է շոկային տեսանյութ, որում աշխատողներից մեկը, կրելով Հելոուինի սարսափեցնող դիմակ, վախեցնում է «վատ» երեխաներին:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը, մեղադրանք է ներկայացվել The Lil’ Blessings կոչվող մանկական ցերեկային խնամքի կենտրոնի աշխատողներ Սիերա ՄաքՔենդլեսին, Օսի Աննա Քիլբերնին, Շեյն Շելթոնին, Ջենիֆեր Նյումանին և Թրեյսի Հասթոնին:

Շոկային տեսանյութում երևում է՝ ինչպես է դիմակավորված դայակն ահաբեկում փոքրիկներին: Տեսանյութում աշխատողներից մեկը երեխաներին ասում է, որ դիմակով հրեշը չի մոտենա «լավ» երեխաներին:

Ըստ ABC News-ի՝ Նյումանին, Շելթոնին, Քիլբերնին և ՄաքՔենդլեսին առաջադրվել է երեխաների նկատմամբ բռնության երեք մեղադրանք, իսկ Հաթսոնին երկու մեղադրանք՝ բռնության մասին չհայտնելու համար:

Բացի այդ հարցաքննվել են ծնողները:

ՄաքՔենդլեսը հրապարակավ ներողություն է խնդրել՝ ասելով, որ իր քայլը «որևէ մեկին վնասելու համար» կամ «չար դիտավորությամբ» չի եղել:

Related posts

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ֆունդամենտալ ձևով փոխվի. Փաշինյան

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և տրամաբանություն. վարչապետ

Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը