Աղավնաձորում անասնագոմի հրդեհի հետևանքով այրվել է նաև մեծ քանակությամբ անասնակեր

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13։56-ին: Այրվել է կուտակած մոտ 120 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 80 հակ, մասամբ այրվել են տանիքի (40 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և մասամբ վնասվել է տանիքի ազբոշիֆերի ծածկը (մոտ 20 քմ)։

Related posts

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին