«Միլթոնը», որը նախօրեին 5-րդ կատեգորիայից թուլացել էր 4-րդի, կրկին ուժեղացել է մինչև 5-րդ կատեգորիա, հայտնել է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը: Այժմ փոթորկի առաջացրած քամու արագությունը միջինը կազմում է ժամում 260 կմ/ժ։ Սպասվում է, որ այն Ֆլորիդա կհասնի որպես 3-րդ կարգի փոթորիկ (ժամում 180-210 կիլոմետր արագություն): Կանխատեսվում է, որ այն կարող է նահանգում 46 սմ տեղումների պատճառ դառնալ։ «Միլթոնն» արդեն հորդառատ անձրևներ է առաջացրել Ֆլորիդայում, չնայած նրա ափ հասնելուն սպասում են չորեքշաբթի:
Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, նահանգապետ Ռոն Դեսանտիսը նախազգուշացրել է բնակիչներին էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին, նաև հորդորել է հավաքել ջրի և սննդի մեկշաբաթյա պաշար:
Երեքշաբթի փակվել է Ֆլորիդայի հինգ օդանավակայան, իսկ չորեքշաբթի չորս օդանավակայան մասամբ դադարեցրել է աշխատանքը: Երեքշաբթի նահանգային օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 700 չվերթ, իսկ չորեքշաբթի՝ մոտ 1500, հայտնում է ABC News-ը։
Ֆլորիդային մոտեցող փոթորիկը փոփոխություններ է առաջացրել նաև երկաթուղային և ծովային տրանսպորտի աշխատանքում, մասնավորապես՝ չեղարկվել է մի շարք գնացքների չվացուցակը։