Ավտովթար Վահագնի թաղամասում. բախվել են բեռնատարներ

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ․ Տ․) և «Howo» (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։

Զ․ Տ․-ն և Է․Օ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները