Ակնհայտ է՝ ընդդիմության ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում․ Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ակնհայտ է համարում այն, որ ընդդիմության հիմնական հատվածի ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, եթե նրանք հաղթեն Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիր որոշ ուժեր նախապատրաստում են հերթական պատերազմը և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում պատերազմն անխուսափելի կլինի։

Լրագրողի հարցին՝ արդյոք պաշտպանության նախարարությունն ունի՞ որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորի վարչապետի այն հայտարարությունը, թե ընդդիմության հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի, Պապիկյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է ընդդիմության հնչեցրած դիրքորոշումներին։

«Հստակ չէ՞։ Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

 

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից