«Ախուրիկ» անցակետում 2026-ի սկզբից ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները․ ԱԱԾ տնօրեն

2026 թվականից Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ արդյոք «Ախուրիկ» անցակետում շարունակում են ծառայություն իրականացնել ՌԴ սահմանապահները, Սիմոնյանը պատասխանեց․

«2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ անցակետում ռուս սահմանապահներ ընդհանրապես չկան, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Անցման կետում՝ ոչ»։

Նախկինում «Ախուրիկ» անցակետում ՀՀ սահմանապահների հետ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։

 

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ