ԱԺ հատուկ նիստի ժամը 12:00-ի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշվել է հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն:

Ըստ այդմ անհրաժեշտ է, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց: Մայիսի 3-ին Ազգային ժողովը, պայմանավորվածության համաձայն, վարչապետ չընտրեց:

Սահմանադրությամբ նախատեսված կարգով այսօր ևս հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Եթե, ի կատարումն քաղաքական պայմանավորվածության, վարչապետ չընտրվի, խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվի արձակված, որից հետո ՀՀ նախագահը կնշանակի արտահերթ ընտրություն:

Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկում է ժամը 12:00-ին: Նիստին կարող եք հետևել ուղիղ միացմամբ՝ «Ցայգ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

 

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ