Ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան զոհվածների մարմիններ, որպեսզի դուրս բերենք. Արցախի նախագահ

Հայկական կողմը Ադրբեջանին խնդրել է օգնել՝ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերել զոհված զինվորների մարմինները։

«Առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, որպեսզի իրենք էլ հուշեն, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք», – Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանը նաև վստահեցրել էր՝ ադբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը