Լոռու մարզի 57-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու համար

ՀՀ քննչա­կան կո­մի­տեի Լո­ռու մար­զա­յին քննչա­կան վար­չութ­յու­նում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 57-ամյա բնակչուհու կողմից  ձեռք բերված ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու և խարդախությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Պարզվել է, որ Լոռու մարզի 57-ամյա բնակչուհին, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲ ընկերությունում չունենալով համապատասխան աշխատանքային ստաժ, կենսաթոշակ ստանալու նպատակով, իր մտերմուհու օժանդակությամբ, 2011թ. ձեռք է բերել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, առ այն, որ 01.01.1992թ-ից մինչև 01.10.1999թ. աշխատել է վերոնշյալ ընկերությունում, ինչպես նաև հիշյալ ընկերության կադրերի բաժնի կնիքով կնքված աշխատանքային գրքույկ, որոնք 2016թ. դեկտեմբերի 5-ին օգտագործել՝ ներկայացրել է ՀՀ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային բաժին և 2016թ-ից մինչ 2018թ. նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար, խարդախությամբ ՀՀ բյուջեյից հափշտակել է որպես վճարված կենսաթոշակ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 57-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում