Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ տեղեկատվություն են տարածել «Մուսավաթ» կուսակցության անհետ կորած ակտիվիստի սպանության վերաբերյալ:

Ինչպես հաղորդել է ԱՊԱ-ն, այս տարվա մայիսի 9-ին տեղեկություն է ստացվել 1964 թվականին ծնված Նաթիգ Մեհթիի անհետացման մասին, ով Բաքվի Խաթաինի շրջանում տեղակայված դպրոցներից մեկում անվտանգության աշխատակից էր աշխատում։

Լրատվության փոխանցմամբ, Նաթիգ Մեհթիի գործընկեր Իսլամով Էլսևյար Էլդար օղլուն սպանել է Նաթիգ Մեհթիին, իրենց միջև տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ անձնական հարաբերությունների հողի վրա, այնուհետև թաղել է նրա մարմինը Խազարի շրջանի տարածքում:

Իրականացված քննչական և օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում կասկածի հիմքեր են հայտնաբերվել, որ նշված օրը ժամը 23:00-ի սահմաններում Խաթայ թաղամասում Նաթիգ Մեհդիի թաղամասում  վերջինիս գործընկեր Իսլամով Էլսևյար Էլդար օղլուն անձնական հարցի շուրջ վիճաբանության ժամանակ սպանել է նրան, այնուհետ Խազարի շրջանում թաղել մարմինը:

Related posts

Արյան կարիք մշտապես կա. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա. Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոն

Երկու զոհ, 70 վիրավոր՝ Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով