Ադրբեջանի կողմից հունիսի 21-ին ՀՀ-ին փոխանցված զինծառայողների մասունքները նույնականացվել են

Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված՝ ենթադրաբար 2 հայ զինծառայողների մասունքների նույնականացման նպատակով 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա»։

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել