Ադրբեջանի ԶՈՒ կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է

ԱՄՆ-ն մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ