Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երեք քաղաքների գնդակոծումը, վրդովեցուցիչ է. Շերման

«Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երեք քաղաքների գնդակոծումը, վրդովեցուցիչ է: ԱՄՆ-ը պետք է գործադրի Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը և անհապաղ դադարեցնի ռազմական մատակարարումները Ադրբեջանին։

ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մտածեն Հայաստանի սահմաններում կրակի հայտնաբերման համակարգերի տեղակայման մասին՝ փոքր զենքերի և հրետանային կրակի հայտնաբերման և տեղայնացման համար, և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր խախտում են հրադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի համար պետք է լինի խաղաղ լուծում». կոնգրեսական Բրեդ Շերման

Related posts

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից

Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան. Միրզոյանը՝ ընդդիմությանը