Ադրբեջանը դրական է արձագանքել սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկին. Մհեր Գրիգորյան

Ադրբեջանը դրական է արձագանքել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկին։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այո, դրական պատասխան է, բայց հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնող հարցերի քննարկման համար Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին:

Related posts

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու