Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը:

ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական Բաքվի ցանկությունն արտացոլվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցություն հաստատելու մասին համատեղ հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի սկզբին Աստանայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում:

ԲՐԻԿՍ-ը Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և այս տարի նրանց միացած Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի միջպետական միավորում է:

 

Related posts

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Պետությանը կվերադարձվի շուրջ 100.000 ԱՄՆ դոլար. դատարանը բավարարել է դատախազության հայցադիմումը

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով