Աբդոլլահիանը հանդիպել է ՀՀ-ում և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանների հետ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի և Ադրբեջանում դեսպան Աբբաս Մուսավիի հետ։

Իրանի ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպման ժամանակ ընդգծել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ կապերի խթանման կարևորությունը։

Նա շարունակել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին։

«Դիվանագիտական կորպուսի ուշադրությունը կենտրոնացած է այս տարածաշրջանում առանց օտարների միջամտության մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու և հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- նշել է նա։

Related posts

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով