«Всему свое время». Գյումրին 5-րդ անգամ կղեկավարի Վարդան Ղուկասյանը

Աղոթքով մեկնարկեց Գյումրու նորընտիր ավագանու առաջին  նիստը, որին  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  չէր ներկայացել, բացակայում էր նաև «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Կարեն Գրիգորյանը։ Ավագանու ընդիմադիր ուժերը, մինչ քաղաքի   ղեկավարին ընտրելը, նախ առաջնորդվեցին օրակարգային հերթականությամբ։ Ձևավորվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, հետո ավագանու ընդիմադիր ուժերը վերահաստատեցին իրենց հայտարարությունները։ Քվեարկությունը սկսվեց. առաջադրված միակ թեկնածուն Վարդան Ղուկասյանն է։ Ներկա 18 ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Ղուկասյանին։ Այսպիսով, Գյումրին ունի նոր ղեկավար, Վարդան Ղուկասյանը քաղաքը կառավարելու է արդեն 5-րդ անգամ։ Իր խոսքով, կպահի սուբորդինացիան իշխող ուժի հետ, բայց ինքը վախեցողներից չէ։

 

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը