WhatsApp-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս QR կոդերի միջոցով չաթերը մի սարքից մյուսը փոխանցել

WhatsApp հաղորդակցային հավելվածը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս QR կոդերի միջոցով չաթերը մի սարքից մյուսը փոխանցել։ Նոր գործառույթը վերացնում է ամպային պահեստում կրկնօրինակներ ստեղծելու անհրաժեշտությունը:

WhatsApp-ը բազմիցս քննադատվել է չաթերը մի սարքից մյուսը փոխանցելու հարցում չափազանց բարդ լինելու համար: Նոր գործառույթով օգտատերը պետք է գնա «չաթեր» բաժին և ընտրի «փոխանցել չաթերը»: Այնուհետև պետք է սկանավորել QR կոդը նոր սարքի վրա, և նամակագրության ամբողջ պատմությունը կպատճենվի նոր սմարթֆոնում:Ֆունկցիան կաշխատի միայն նույն օպերացիոն համակարգով և նույն Wi-Fi ցանցին միացված սարքերի միջև:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները