Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ

Moderna Inc- ը հայտնել է, որ իր COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներում արտադրել է վիրուսը չեզոքացնող հակամարմիններ` ընդդեմ կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ընկերությունից ասել են՝ ակնկալվում է, որ Moderna-ի՝ երկու չափաբաժին պատվաստանյութն արդյունավետ կլինի մինչև այժմ հայտնաբերված շտամմերի դեմ:

Չնայած բոլոր վիրուսները անընդհատ մուտացիայի են ենթարկվում, գիտնականները մտահոգված են Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մուտացիաներով, քանի որ ենթադրվում է, որ դրանք ի վիճակի են փոխել վիրուսի հիմնական գործառույթները:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան