Նույնականացման նոր կարգավորում EasyPay տերմինալներում

Հայաստանի ողջ տարածքում տեղադրված EasyPay վճարային տերմինալները շարունակում են մնալ ֆինանսական գործարքներ կատարելու արագ և պաշտպանված միջոց։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր վճարային տերմինալներում՝ այդ թվում EasyPay վճարային տերմինալներում ներդրվել է նույնականացման միասնական համակարգ, որը կիրառվում է մի շարք ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ։ Մասնավորապես՝ նույնականացումը պարտադիր է ավանդների, քարտերի և հաշվեհամարների համալրման դեպքում։