Գյումրու Վահան Տերյան 108 հասցեում իր դռները բացեց «Քարֆուր»-ի նոր մասնաճյուղը։ Սա միջազգային սուպերմարկետների ցանցի 14-րդ մասնաճյուղն է Հայաստանում։ «Քարֆուր»-ը Գյումրին ընտրել է որպես իր հաջորդ ռազմավարական կանգառ՝ քաղաքի առևտրային կյանքին նոր շունչ հաղորդելու համար։