Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում տեղի ունեցավ «Ղափամա» փառատոնը: Աշնան գունեղ մթնոլորտում, անուշաբույր ղափամայով, ավանդական ուտեստներով, ձեռագործ աշխատանքներով, երգով ու պարով անցավ փառատոնային օրը շնորհիվ «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ինչպես նաև Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության Lead4Shirak ծրագրի ֆինանսական աջակցությամբ։