Տարիների սպասումից հետո Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի փոքրիկներն արդեն ունեն իրենց մանկապարտեզը։ Նորակառույց «Լուսե» մսուր-մանկապարտեզը ոչ միայն շենք է, այլև հույս՝ փոքրիկների, ծնողների և ողջ համայնքի համար։ Մանկապարտեզն ապահովում է հարմարավետ և անվտանգ միջավայր՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։